Ստեփանակերտում արդեն խանութ է բացվել, բենզինի լցակայաններ են տեղադրվել: 1 լիտր բենզինը վաճառվում է Հայաստանի գներից կրկնակի էժան՝ 190-200 դրամին համարժեք ադրբեջանական մանաթով: Ստեփանակերտում մնացած արցախցիներից յուրաքանչյուրին Կարմիր խաչը 2 հարյուր դոլարին համարժեք գումար է ամսական տրամադրում, որ հոգան իրենց կարիքները: Հիշեցնենք, որ ընդամենը 17-20 արցախցի է մնացել Ստեփանակերտում: Արցախի մայրաքաղաքում վերջին շրջանում ինտերնետ կապի խնդիր կա, եւ նրանք դժվարությամբ են կապվում Հայաստանում գտնվող ազգականների հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել