Tert.am-ը գրում է․
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կոչ է արել միավորել ԵՄ, Կովկասի և Արևմտյան Բալկանների էներգահամակերգերը։
Այս մասին Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է այսօր Բրյուսելում՝ ատոմային էներգետիկային նվիրված համաժողովի ընթացքում։
«Այդ քայլը կարող է էժան էլեկտրաէներգիայի աղբյուրներ ստեղծելուն միտված բեկումնային գործոն դառնալ։ ԵՄ, Արևմտյան Բալկանների և Կովկասի էներգահամակարգերը պետք է միավորվեն և հարկավոր է այդ ուղղությամբ ներդրումներ իրականացնել», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2024/03/21/macron/4097057
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել