Tert.am-ը գրում է.

Եվրամիության անդամ դառնալու Թուրքիայի ռազմավարական տեսլականը մնում է ուժի մեջ, սակայն ԵՄ-ի կողմից չկա տեսանելի քաղաքական կամք նման երկխոսություն վարելու համար:

Այս մասին հայտարարել է հանրապետության արտգործնախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Թուրքիան շարունակում է տեսնել իր ապագան Եվրոպայում: Ինչպես ավելի վաղ հաստատել էր մեր նախագահը, ԵՄ-ին անդամակցելու Անկարայի ռազմավարական տեսլականը չի փոխվել:

Միգուցե մեզ համար ավելի հեշտ է զարգացնել հարաբերությունները ԵՄ առանձին երկրների հետ, բայց ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը կապված է կոնսենսուսային որոշումների ընդունման հետ։

Սա միշտ չէ, որ մեր օգտին է ստացվում: Բանակցային գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ է ԵՄ առանցքային երկրների քաղաքական կամքը։ Այն գոյություն ուներ 2004-ին և 2005-ին, բայց հետո մաշվեց՝ իր տեղը զիջելով այլ քաղաքական դիրքորոշմանը Թուրքիայի նկատմամբ»,- ասել է Ֆիդանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել