Tert.am-ը գրում է․

Ինչ ենք մենք ստանում, մենք ստանում ենք պետական սահման: Լեգիտիմության հիմքերի վրա մենք պետք է ունենանք պետական սահման:

Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին:

«ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելը և վերականգնելը կառավարության օրակարգում է: Չի կարող չլինել կառավարության օրակարգում»,- ասել է նա:

Լևոն Քոչարյանը իր արձագանքում ասում է, որ փոխզիջումային մոտեցումը չի կիսում մյուս երկիրը (Ադրբեջանը՝ խմբ.):

«Դրա համար մենք միշտ կանգնում ենք մի իրավիճակի առաջ, երբ լսում ենք, որ Հայաստանից հնչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը, բայց հակառակը չենք ստանում:

Խոսքը նրանում է, որ ձեր իշխանությունը անընդհատ տալիս է, բայց հակառակը չի ստանում»,- ասել է Քոչարյանը:

Փաշինյանը հարցին ի պատասխան բարձրացնում ՀՀ քարտեզի մակետը և ասում.

«Չեմ հոգնի ասել, որ սա Հայաստանի հանրապետությունն է, և ես ՀՀ վարչապետն եմ և պայմանավորվածությունը, որ արձանագրվել է միջազգային մակարդակում, այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը պետք է ճանաչեն:

ՀՀ չի պատրաստվում որևէ մեկին զիջել միջազգայնորեն ճանաչված ՀՀ տարածք»,- նշեց վարդապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել