Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ը դեռևս մտադիր չէ իր զորքերը տեղակայել Ուկրաինայում:

Լրագրողների համար հերթական ճեպազրույցում նման հավաստիացում է արել Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը` մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հայտարարությունները Ֆրանսիայի կողմից ռազմական կոնտինգենտի Ուկրաինա ուղարկելու հարցը: 

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նախ, ես ուղղակի կասեի՝ թերահավատորեն ընդունեք այն ամենը, ինչ ասում են ռուս պաշտոնյաները։

Երկրորդ, եթե դա ճիշտ է, մենք պետք է այդ մասին խոսենք մեր ֆրանսիացի գործընկերների հետ», - նշել է Պատելը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշել էինք, որ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ստացած տվյալների համաձայն, Ֆրանսիան արդեն նախապատրաստվում է զորախումբ՝ Ուկրաինա ուղարկելու համար։ Սկզբնական փուլում այն կկազմի մոտ երկու հազար մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել