Ինչպես և կանխատեսվել էր, հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Ձյան ծածկի առավելագույն բարձրությունն այս պահին Արագածի մերձգագաթային մասում կազմում է 151սմ, Ամբերդում՝ 72սմ, Ջերմուկում՝ 56սմ, մյուս լեռնային մարզերում՝ 10-40սմ։ Այս պահի դրությամբ հանրապետության ողջ տարածքում տեղումները շարունակվում են և կշարունակվեն մինչև մարտի 20-ի կեսօր, որից հետո կարճ ժամանակով կդադարեն։

Մարտի 21-ին Միջերկրական ծովի շրջաններից մեզ է մոտենում հաջորդ ցիկլոնը, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում տեղումները կվերսկսվեն, 1500մ և ավելի բարձրություններում՝ ձյան տեսքով, իսկ ցածրադիր հատվածներում՝ անձրևի։

Մայրաքաղաքում մարտի 19-ի ցերեկը, 20-24-ին, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 19-ի ցերեկը 20-ի գիշերը նաև մառախուղ։ Մարտի 19-ի ցերեկը և 20-ի գիշերը տեղումները կլինեն ինտենսիվ։

Нет описания.

Մարզերում մարտի 19-ի ցերեկը, 20-24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։ Մարտի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը լեռնային և նախալեռնային գոտիներում, 21-24-ին լեռնային գոտիներում գիշերային ժամերին՝ ձյան տեսքով։ Մարտի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը տեղումները առանձին վայրերում կլինեն ինտենսիվ։

Քամին՝ հարավային 2-5 մ/վ, մարտի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, 20-21-ին կբարձրանա 5-7 աստիճանով։

Нет описания.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել