Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի՝ տիեզերք արձակված արբանյակի աշխատանքի դրական արդյունքներն արդեն իսկ երևում են․ տևական ժամանակ է՝ արբանյակի միջոցով արված լուսանկարները ծառայում են Հայաստանի տարբեր պետական գերատեսչություններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Տևական ժամանակ է․ ինչ այն լուսանկարները, որոնք արվում են արբանյակի միջոցով, ծառայում են Հայաստանի Հանրապետության տարբեր պետական գերատեսչություններին»,-ասաց Մխիթար Հայրապետյանը:

Հայաստանի առաջին արբանյակը՝ «ArmSat-1»-ը, տիեզերք էր արձակել 2022 թվականի մայիսի 25-ին։

Իսկ հայկական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ 1»-ը, SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով տիեզերք էր արձակվել 2023-ի դեկտեմբերի 1-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել