Ladynews.am-ը գրում է.

Աշխարհում ամենապահանջված և ամենասեքսուալ մոդել ժիզել Բունդհենը ծնվել է 1980թ-ի հուլիսի 20-ին արևային Բրազիլիայում: Նրա նախնիների մեջ եղել են նաև գերմանացի էմիգրանտներ:

Ժիզելը մեծացել է բազմանդամ ընտանիքում` ունի հինգ քույր: Մանուկ հասակում նա չէր էլ ենթադրում իրեն սպասվող ապագայի և այն մասնագիտության մասին, որն իրեն ճանաչում բերեց: Մանկության տարիներին զբաղվել է պրոֆեսիոնալ վոլեյբոլով և ենթադրվում էր`նա հենց այդ ճանապարհով էլ առաջ կընթանար: Դպրոցում էլ բոլորի ուշադրության կենտրոնում էր` իր նիհարությամբ և 180 սմ հասակով: Պատահականությո՞ւն էր, թե՞ ոչ այն, ինչ տեղի ունեցավ աղջնակի կյանքում` դժվար է ասել, սակայն որ նրա կյանքն ամբողջովին փոխվեց, երբ ընկերուհիների հետ մեկնեց Սան Պաուլո, իրողություն է: Հենց այնտեղ էլ, համբուրգեր ուտելիս, նրան նկատեց Elite Modeling մոդելային գործակալության տնօրեն Մասիմո Ռոդելին: Այդ պահին էլ Ժիզելն առաջարկ ստացավ` աշխատելու որպես մոդել:600x580Աղջնակի ծնողները դեմ էին. չէին ուզում ընտանիքից ու հարազատներից հեռու լիներ. այն ժամանակ նա ընդամենը 14 տարեկան էր: Բայց Բունդհենը, հուսալով, որ լավ գումար կաշխատի ու դեմ գնալով հոր ցանկությանը, ի վերջո համաձայնեց մեկնել:

1995թ-ին Սան Պաուլոյում մասնակցում է միջազգային մրցույթի և իր համար շատ անսպասելի գրավում չորրորդ հորիզոնականը: Նման հաջողությունից հետո նրան սպասում էր ԱՄՆ-ն: 1997թ-ին տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ ջանասիրաբար սովորում է անգլերեն: Ժիզելի միակ դժվարությունը ծնողներից ու հարազատներից բաժանումն էր:

600x580Հաջողված դեբյուտներ է ունենում այնպիսի ճանաչված դիզայներների մոտ, ինչպիսիք են Ռալֆ Լորենը, Կարոլինա Էրերան, Գուչչին, այլոք…Աշխատում է նորաձևության այնպիսի հայտնի տների հետ, ինչպիսիք են Ralph Lauren, Dolce & Gabbana, Versace, Valentino, Celine, Gianfranco Ferre и Chloe:

Շուտով հայտնի ամսագրերի շապիկին հայտնվում են նրա լուսանկարները: 1999թ-ին «Rolling Stone Magazine» ամսագիրը նրան ճանաչում է վերջին երեսուն տարիների «ամենագեղեցիկ աղջիկը»: Արդեն 19 տարեկանում Ժիզելը համարվում է ամենաբարձ վարձատրվող մոդելներից` տարեկան 150 միլիոն դոլար:600x580«Յուրահատուկ մարդ է, երբեմն զվարճալի, բայց նաև իմաստուն ու հետաքրքիր: Ունի հիանալի ֆիզիկական տվյալներ: Մենք վաղուց չենք տեսել նման մոդել, ով իսկապես արդյունավետ կարողանա շարժվել պոդիումի վրա` առաջացնելով մեծ հիացմունք»,- պատմում են դիզայներները` խոսելով Ժիզելի մասին: Չնայած մշտական նկարահանումներին և նորաձևության տներում ունեցած ցուցադրություններին` Ժիզելը ժամանակ է գտնում նաև բարեգործությամբ զբաղվելու: Նրա նպատակներից մեկն էլ ֆիլմերում նկարահանվելն է: Նրան ոգեշնչում են Շարլիզ Թերոնն ու Քեմերոն Դիասը, ովքեր նույնպես սկզբում մոդել են աշխատել:

600x580Ժիզելի անձնական կյանքը ևս հագեցած է. ունեցել է բազում սիրավերպեր, սակայն ամուսնացել է 2009թ-ի փետրվարին ֆուտբոլիստ Թոմ Բրեդի հետ, նույն թվականի դեկտեմբերին էլ ծնվել է նրանց առաջնեկը` տղա, հետագայում ունեցել են նաև աղջիկ: Ծննդաբերությունից հետո նա շատ արագ կարողացել է վերականգնել իր կառուցվածքը. «Ես քունգ-ֆու էի պարապում ընդհուպ մինչեւ հղիության վերջին շաբաթները, ինչպես նաև շաբաթը երեք անգամ զբաղվում էի յոգայով»:

Բունդհենը գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում` որպես ամենաբարձր վարձատրվող սուպերմոդել:600x580յութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել