Սոնա Շահգելդյանը Հայաստանի քաղաքական անցուդարձի մասինNewsbook.am-ը գրում է.

Newsbook.am-ը խոսել է երգչուհի, «Նովայա Վոլնա» մրցույթի դափնեկիր Սոնա Շահգելդյանի հետ ներքաղաքական թեմաների մասին:

Մենք հետաքրքվեցինք, թե ինչ կարծիք ունի նա  քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի նկատմամբ կայացրած վճռի և խափանման միջոցը անփոփոխ թողնելու մասին վճռի վերաբերյալ: Նա խոստովանեց, որ ինքն առաջին անգամ է լսում նման դեպքի մասին:  Սոնա Շահգելդյանը տեղյակ չէր նաև նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու ազատ արձակումից:

«Ճիշտն ասած, էտքան չեմ խորանում քաղաքականության մեջ, բայց առհասարակ կուզեմ ամեն ինչ արդար լինի, եթե իհարկե մի բան արդար կլինի Հայաստանում»:

Չնայած դրան՝ Սոնա Շահգելդյանն անկեղծացավ, թե ինքն անձնապես անարդարության հետ չի բախվել, նրա խոսքով՝ անարդարություն ամեն տեղ էլ կա,  բայց Հայաստանում մի քիչ ավելի շատ է:

Ճիշտ է՝ երգչուհին տեղյակ չէր ներքաղաքական անցուդարձից,  սակայն մեզ հետ զրույցում հավաստիացրեց,  որ հետևում է երկրի քաղաքական իրավիճակին՝-  «Եթե մեր երկրի հետ է կապված, ինչպես կարող եմ չհետևել,  նենց  չի , որ ինձ համար ապրում եմ՝ անտեսելով ուրիշի խնդիրները, ո՛չ, ուղղակի քիթս չեմ մտցնում քաղաքակության մեջ, իմ գործն երգելն է, զբաղվում եմ երգելով: Ուղղակի ես կապ չունեմ դրա հետ, թե չէ ինձ շատ բաներ  է   հուզում, հետաքրքում,   ես էն երգիչներից չեմ,  որ մենակ մտածեմ երգի մասին», -նկատեց երգչուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել