Վստահ եմ, շատերս, հայերիս նստած մտածում ենք՝ բա հիմա ինչ՞...ինչ՞ ենք անելու....թափած կաթը չենք հավաքելու...պետք է մտածենք նոր գաղափարախոսություն, նոր համակարգ, նոր պետություն կազմելու մասին...այս քսան երեք տարվանը, փաստորեն բռակ դուրս եկավ...գյուղերում մնացել են ծերերը, աշխատունակ քչերն են մնացել...իսկ աշխատունակները հավաքվել են քաղաքներ, որտեղ արժանավայել քիչ գործ կա...երկրի բնակչության համարյա կեսը կամ մի քիչ քիչ արտագախտել է Հայաստանի ներկա սահմաններից դուրս....նրանցից ոմանք հասել են գոնե որոշ ֆինանսական կայունության ու կարողանում են իրենք իրենց պահեն, ընտանիք, մի քանիսը երեվի հարստացել է , իսկ մնացածն էլ ինչ որ բարեգործության, կամ օտար կառավարությունների նպաստներով ապրում են....սա է մեր, հայերիս ներկա վիճակը...իրոք, արժանավայել չի...

Սակայն նպատակս քննադատել չի, այլ մտքերս հավաքելն է...ամեն մի դուռ փակվելու դեպքում պատուհան է բացվում...մտածենք այդ բաց պատուհանի մասին....

Իմ պապերի ու ինձ համար, ՀԱՅԱՍՏԱՆԸ գաղափար է...աշխարհի ամենալավի, բարիի, արդարի, ազնվության, բարեկիրթի, քաղաքակիրթի, ու բարեսիրտի....

Այդ գաղափարը, երազը, հենց այնպես չի եկել նրանց մտքերում, ու մնացել որքան ժամանակ որ հայը գոյություն է ունեցել...սակայն, իրականությունը նա է, որ իրոք ճիշտ հակառակն է դարձել այսօր Հայաստան գաղափարը։ Հայաստան գաղափարը, ինձ համար ֆիզիկական կամ հողային սահմաններ չունի....Հայաստանը ապրում է ամեն մի ՀԱՅԻ սրտում, որտեղ էլ որ նա ապրում է աշխարհում, ու մտածում է, ապրում է իր հոգու մեջ որպես ՀԱՅ...այն հայի կերպարով, որ մեր պապերը հասկացել են ու ապրել...երեվի երկու հազար տարիներ առաջ....

Մտածենք, այդ գաղափարի մասին, ՀԱՅԱՍՏԱԻՆ ԳԱՂԱՓԱՐԻ մասին, ոչ միայն հողի հասկացողությամբ, այլ այն ՄԱՐԴՈՒ ՏԵՍԱԿԻ ու իր ապագայի մասին որ պիտի ՎԵՐԱԴԱՌՆԱ...որով ՀԱՅԱՍՏԱՆԸ կա մեր գեների մեջ, ու ապրում է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել