Մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել այդ հանդիպումից, որն այնքան էլ հարթ չի անցել․ ընդդիմադիր կանայք իշխանականների հետ չեն կարողացել հաշտ ու հարթ քննարկում ծավալել: Երբ իշխանական պատգամավորները սկսել են թվարկել, թե ինչ մեծ առավելություններ են տալիս կին գործիչներին, ինչպես են խթանում կանանց ակտիվությունը, ընդդիմադիր կանայք հակադարձել են, թե խոսում եք կանանց քաղաքական ակտիվության մասին, իսկ դուք ձեր մեջ քննարկե՞լ եք արդյոք` երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով քաշքշում են կանանց ուղիղ եթերում, երբ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ապօրինի պաշտոնանկ է արվում: Կազմակերպիչները ստիպված են եղել ընդհատել քննարկումը, քանի որ այն դուրս է եկել պատկերացրած կառուցողական հունից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել