Անթալիա քաղաքում մեկնարկած դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ իբր հակադարձելով ադրբեջանական կողմի հայտարարություններին՝ լամայի դեմքով հայտնի ՔՊ-ական Ռուբինյան Ռուբիկը պնդել է, թե Սահմանադրությունը և դրա շուրջ իրավաբանական գործընթացները Հայաստանի ներքին գործն են և ոչ մի կերպ կապ չունի խաղաղության հետ:

Ի՞նչ նպատակով է Ռոբոն նման հայտարարությամբ հանդես եկել իր համար այդքան հոգեհարազատ Թուրքիայում, որտեղ նա կրթություն է ստացել՝ «վերբավատ» լինելով: Չէ՞ որ թուրքերին չես կարող խաբել ,չէ՞ որ նրանք բոլորից լավ գիտեն՝ ինչպես են Նիկոլին ինստրուկտաժի ենթարկել՝ վզին հերթական պահանջը դնելով, որին նա համաձայնել է՝ մի փոքր ժամանակ խնդրելով:

Ռուբոյի խրոխտ հայտարարությունը բացառապես արվել է Հայաստանի ներքին լսարանի համար ու հենց թուրք-ադրբեջանական տանդեմի թույլատրմամբ. եթե կանգներ ու ուղղակիորեն խոստովաներ, որ թուրքերն են Նիկոլին պարտադրել, ապա, բնականաբար, դա չէր կարող Նիկոլի դիրքերը Հայաստանում ամրապնդել, իսկ այսպես ՔՊ-ական կեղտոտ պրոպագանդան կռվան է ձեռք բերում՝ ապացուցելու, թե իբր ցլերի ու կարմիր շորերի մասին առակը Նիկոլն ինքնուրույնաբար է պրոպագանդում. թուրքերին էլ ձեռնտու չէ Նիկոլի թուլացումը:

Ինչ էլ ասեն, հանրությունն արդեն ամբողջովին գլխի է ընկել՝ ինչ է երկրում կատարվում,ով ում ասածով է շնչում-արտաշնչում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել