Նիկոլի «դեսպան» Մարուքյան Էդմոնն իր իքսյան էջում անդրադարձել է ուկրաինական ռադայի պատվիրակության անդամ Ալեքսեյ Գոնչարենկոյի՝ ԵԽԽՎ –ում ունեցած ելույթին, որտեղ վերջինս իր վրդովմունքն էր հայտնել Ադրբեջանի նկատմամբ ԵԽԽՎ-ի վերաբերմունքից: «Դեսպան» Էդմոնը, մասնավերապես, հիշել էր, թե ինչպես 2021-ին նույն այդ պատգամավորն իր դեմ բունտ էր բարձրացրել, երբ ԵԽԽՎ-ում խոսել էր Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին: Էդմոնը հռետորական հարց է ուղղել՝ ինչպե՞ս է այս ուկրաինացի պատգամավորն աշխարհից արդարություն պահանջում Ուկրաինայի համար,երբ նա չի ցանկայում նույն արդարությունը տեսնել ԼՂ ժողովրդի ու գերիների դեպքում: Միաժամանակ նա ամոթանք է տվել ուկրաինացի պատգաավորին ու խորհուրդ տվել իրենից հեռու մնալ, երբ կժամանի ԵԽԽՎ:

Էդմոնի տրտունջքն Ադրբեջանի դաշնակից երկրի պատգամավորից հատկապես յուրատեսակ իմաստ է ստանում Զելենսկիի առաջիկա այցի ֆոնին: Ինչո՞ւ է Էդմոնը նման գրառմամբ հանդես գալիս, արդյոք փորձում է նման կերպ մեսի՞ջ հղել Ուկրաինային՝ պաշտպանելու ոչ թե Ադրբեջանին, այլ Հայաստանին՝ հաշվի առնելով, որ Նիկոլը նույնպես վճռել է մտնել հակառուսականության դաշտ ու կամուրջներն այրել ՌԴ-ի հետ:

Զելենսկին մի երկրի նախագահ է, որը Իլհամին ֆոսֆորային զենք է մատարակարել 44-օրյայի ժամանակ, որը Իլհամին իր եղբայրն է համարում, որին Իլհամն օգնություն է ցուցաբերում և այլն: Այս երկրների առանցքը նույնն է: Հիմա ի՞նչ, Նիկոլի գրառումը Զելենսկին պետք է կարդա ու փոխի՞ իր հակահայկական կեցվաքծը: Բա եթե գիտեք, որ Ուկրաինան Բաքվի աեղբայրն է, ինչո՞ւ եք այդ երկրի պատճառով ՌԴ-ի հետ հարաբերությունները կործանում՝ Զելենսկիին Աննայի մոտ բերելով: Որ Մոսկվան ջղայնան աու ասենք գազը մի 500-600 դոլար սարքի, Հայաստան ի՞նչ է անելու, Զելենսկի՞ն է մեր փոխարեն վճարելու:

Զելենսկին Նիկոլին պետք չէ ,Նիկոլին պետք է Մոսկվային կատաղեցնել,որ Կրեմլը հարձակվի Հայաստանի վրա, որ հետո կանգնեն ու ասեն, թե տեսեք՝ ռուսները մեզ թշնամի են արդեն: MI6-ի Մուրն է երևի հուշել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել