ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը իր ելույթի ժամանակ նշել է:
«Երբ նայում ենք ինչ է կատարվում աշխարհում կարևորագույն թեման կլիմայի փոփոխությունն ու վերականգող էներգիայի թեման է: 2023 թվականը ռեկորդային է եղել ջերմաստիճանի առումով: Վերջին մի քանի հարյուր հազար տարվա ընթացքում ամենատաք տարին է եղել, որը ուրախացնող չէ բոլորովին: Այդ ենթատեքստում պետք է հասկանանք Հայաստանի դերը: Այսինքն ինչ կարող է տալ Հայաստանը այդ գործընթացին և ինչ կարող է ստանալ: Ստանալ ինկատի ունեմ դիվիդենտների տեսքով, այսինքն տնտեսական աճի, բարեկեցության աճի մեր երկրում: Այդ առումով Հայաստանի դերը շատ կարևոր կարող է լինել, բայց ցավոք սրտի մենք չենք տեսնում էդ զարգացումները այնպիսի արագությամբ ինչպիսի կուզենայինք տեսնել:
այստանում միակ խոշոր գործող հիմնարկը հանքարդյունաբերական դա Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը բավարար չէ էդ կարևորագույն դերը ստանձնելու համար: Այսինքն համաշխարհային էս գործընթացներից դիվիդենտներ ստանալու համար, այսինքն տնտեսական աճի և դրանից բխող զարգացումների համար: Գոհացնող չի որ մենք հետագայում չենք տեսնում, որ կլինեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին հավասարազոր հիմարկներ: Միայն Լիդիանն է այդպիսի թեկնածու: Ինչն է կարևոր որ Հայստանի դերը ավելանա, դա որ լինենք ավելի գրավիչ որակյալ ներդրողների համար»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել