Արտագնա աշխատողներին վերաբերվող որոշումն ընդունվել է 2018 թվականից առաջ, որովհետև հարկային օրենսդրության մեջ միշտ եղել է այդպիսի կանոն, որ ռեզիդենտը վճարում է թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում առաջացող հարկերը։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց ՊԵԿ նախագահ Ռուսատամ Բադասյանն՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողների հարկման հարցին։

Նրա խոսքով՝  երբ իրենք, ԱՊՀ-ը շրջանակներում, 2020թ.-ին միացել են պայմանագրի և անցած տարվա ընթացքում էլեկտրոնային եղանակով գալիս է մեր քաղաքացիների կողմից ստացված եկամուտները, իրենց որևէ բան չի մնում անել, քան այդ մասով վարչարարություն իրականացնել։

«Անհանգստանալու, հարցը չափազանցնելու, քաղաքական ուժերի կողմից դրան որոշակի շեշտադրումներ տալու և մարդկանց լարացուցիչ սթրեսի ենթարկելու կարիք չկա։ Արդարացիության տեսանկյունից հարց է բարձրացվում, ես կարծում եմ, որ որաշակի եկամուտների մասով և որոշակի սահմանաչափով կարող են կիրառվել արտոնություններ և այդ մասով մենք արդեն ֆինանսների նախարարության կողմից սկսել ենք հարցի քննարկումները»,- մանրամասնեց պաշտոնյան։

Ըստ Ռուստամ Բադասյանի՝ ֆիզկալ առումով արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելը մեծ հետաքրքրություն չի ներկայացնում, այնպիսի գումարի մասին խոսք չի գնում, որից պետությունը հսկայական գումարներ է կուտակելու։

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երևան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում են ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում

ՊԵԿ-ն էլ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ պատրաստ է այս օրենսդրական կարգավորման շուրջ քննարկումներ սկսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել