
Սպասել` նշանակում է առաջ անցնել, նշանակում է զգալ ժամանակը և ներկան ոչ իբրև պարգև, այլ որպես խոչընդոտ, ուրեմն` մերժելով դրանց ինքնուրույն արժեքը, լուծարել դրանք, մի տեսակ հոգեպես ցատկել դրանց վրայով: Ասում են, որ երբ սպասում ես` ժամանակը ձգվում է: Բայց դրա հետ մեկտեղ (և դա, թերևս, մոտ է ճշմարտությանը), այն թռչում է նույնիսկ ավելի արագ, քանզի սպասողը կուլ է տալիս ժամանակի ավելի մեծ զանգված` չօգտագործելով այն և չապրելով հանուն դրա: Կարելի էր ասել, որ սոսկ սպասումով զբաղված մարդը նման է որկրամոլի, ում մարսողական ապարատն իր միջով անցկացնում է սննդի զանգվածը` չմշակելով այն և չյուրացնելով դրա սնուցող ու օգտակար էլեմենտները:
Նյութի աղբյուր՝ http://hovikcharkhchyan.wordpress.com/2013/09/15/%D5%A9%D5%B8%D5%B4%D5%A1%D5%BD-%D5%B4%D5%A1%D5%B6/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել