Սրտիս սերն է , 
Որ կարոտած հոգուս 
Ամեն րոպե , պահ մխիթարում է 
Ու լուռ հաշվում է օրերն այս անցնող ,
Որ կիմացնեն մեզ նորից մի օր :
Անհագ ցանկություն ունեմ իմ սրտում ,
Որ գեթ մի պահ լինես իմ գրկում ,
Որ գրկեմ ու լուռ կարոտս առնեմ ,
Ավել ոչ մի խոսք , ոչինչ ես չասեմ :
Ես պաշտում եմ քեզ , իմ սրտի միակ ,
Աղոթում Աստծուն ` լինես անփորձանք ,
Որ չբաժանի մեզ ոչ մի խոչնդոտ ,
Որ միշտ ժպտան իմ աչքերը թախծոտ ,
Որոնք կարոտով , թախիծով լեցուն ,
Անսահման սիրով են քո գալուն սպասում ,
Որ միշտ լինենք մենք իրար կողք-կողքի ,
Չեմ տա քեզ երբեք որևէ մեկին :
Չեմ դադարի ես խնդրել Աստծուն `
-Պահապան եղիր , Տեր իմ , իմ սիրուն ,
Դու տվեցիր մեզ այսքան փորձություն ,
Դու էլ պահպանիր սերը մեր անհուն :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել