Փետրվարի 14-ին սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը տեղ է զբաղեցնելու DJ-ի վահանակի մոտ to.sport
FM 96.3-ի ուղիղ եթերում, որպեսզի բոլոր սիրահարներին մատուցի նորաոճ էլեկտրոնային երաժշտություն ու,
ամենակարևորը, կարդա նրանց սիրո նամակները։ Այլ կերպ ասած՝ մեկնաբանելու է նրանց սերը․․․
To.sport FM-ը որոշել է դուրս գալ առկա նեղ շրջանակներից և նոր շունչ հաղորդել սիրահարների տոնին։
Հայկական սպորտի խորհրդանիշ դարձած Սուրեն Բաղդասարյանը համաձայնվել է մեկ ժամով փոխել
մասնագիտությունն ու դառնալ DJ՝ երիտասարդ ունկնդիրներին ներկայացնելով էլեկտրոնային երաժշտության
ամենաթրենդային նմուշները։

Այս տոնը նոր՝ յուրահատուկ ձևով նշելու ու սիրելիին ուրախացնելու համար այցելեք to.sport FM ռադիոյի
ինստագրամյանկամֆեյսբուքյան էջ և գրեք ձեր սիրո խոստովանությունը համապատասխան հրապարակման
մեկնաբանությունների բաժնում, կամ էլ անձնական նամակ ուղարկեք ռադիոյի էջին։ Ձեր սիրային նամակները ուղիղ
եթերում հասցեատիրոջ համար կընթերցի Սուրեն Բաղդասարյանը՝ իր ճանաչելի ու անկրկնելի ձայնային տեմբրով։
Այս սիրային իրարանցումը է՛լ ավելի ռոմանտիկ դարձնելու նպատակով to.sport FM 96.3-ը ամենայուրահատուկ
խոստովանության հեղինակի համար պատրաստել է յուրօրինակ նվեր փաթեթ՝ շրջայց գինու գործարանում, գինու
համտես և ռոմանտիկ ընթրիք ռեստորանում 2 անձի համար։
Դե՛, գրիր ընտրյալիդ քո սիրո ուղերձը, փետրվարի 14-ին ժամը 21։00-ից միացիր to.sport FM 96.3-ին ու ԲՌՆԻՐ
ՍԻՐՈ ԱԼԻՔԸ․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել