«Երբեք սիգի հետ որպես պետություն և քաղաքացի հարաբերվելու փորձ չենք ունեցել»- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, 15 հունվար 2024
«Առաջին անգամ է, որ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն, սա շատ կարևոր արձանագրում է»- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, 08 փետրվար 2024
Մինչ Արևելքը եռում է, մինչ տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգության ճարտարապետության վերաձևումներ են տեղի ունենում, ՀՀ դեֆակտո ղեկավարը անում է շատ կարևոր արձանագրում՝ իրենց հաջողել է հարաբերվել սիգի հետ: Իսկ մեզ թվում էր, թե պետք է հարաբերվել աշխարհի, դաշնակիցների, բարեկամների հետ: Երևի շուտով նաև կհայտարարեն, որ մեր անվտանգության երաշխավորը սիգն է:
Կարճ ասած. որպես պետություն այլ պետությունների հետ հարաբերվելն այն աստիճան չի ստացվում, որ անցում ենք կատարում սիգին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել