Բան չեմ կարող ասել, կներեք, հորս հետ չեմ շփվել, չգիտեմ, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հոր՝ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհանեսյանի կալանավորմանը՝ ասաց Արթուր Հովհանեսյանը:

Նշենք՝ Արթուր Հովհանեսյանը «Վիցե Միսս Եվրոպա 2005»  Լուսինե Թովմասյանի ամուսինն է:

Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Աշոտ Հավհանեսյանը կալանավորվել է:

Այս գործով է անցնում նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։

Կազմակերպությունը համագործակցել է Էկոնոմիկայի նախարարության հետ, որտեղ էլ երեկ ձերբակալություններ ու խուզարկություններ էին ընթանում։

Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել է և «Սիներջին» էլ չի հաղթել: Բայց ավելի ուշ տենդերը տվել են «Սիներջի»-ին։

Երեկ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները։

Ձերբակալվել է 7 անձ, այդ թվում՝ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել