Դատելով ամենայնից՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տերերը որոշել են վերջնականապես լուծել Հայաստանի բնության հարցերը՝ մեկընդմիշտ զրկելով հայ մարդուն սեփական հողում առողջ ու անվտանգ ապրելու հեռանկարից. մասնավորապես՝ ԶՊՄԿ-ի կողմից շահագործվող Հայաստանի ամենամեծ՝ Արծվանիկի պոչամբարը շարունակում է իր կործանարար հետքը թողնել շրջակա միջավայրի վրա, քանի որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ղեկավարությունը խորապես թքած ունի բնապահպանների ահազանգերի վրա այն մասին, որ պոչամբարը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, ինչի հետևանքով վտանգի տակ են հայտնվել շրջակա տարածքներում ապրող բնակչության կյանքն ու առողջությունը: Ընդ որում՝ սա՝ այն դեպքում, երբ դեռ 2020 թվականին հայտնի էր, որ պոչամբարի գործունեությանը 3-4 տարի է մնացել։Մինչդեռ պայմանավորված պոչամբարի արդյունահանման ծավալների մեծացմամբ՝ վիճակն այսօր իսկապես անտանելի է դարձել:

Այս իրավիճակը, բնականաբար, պարբերաբար իր արձագանքն է գտնում նաև մամուլում, և օրինակ՝ այսօր հերթական հրապարակումն էր հայտնվել՝փաստող այն մասին, որ իրավիճակն իսկապես ծայրահեղ է:

Բայց արի ու տես,որ ԶՊՄԿ-ի փիառշիկ Արոն ու իր վայ «ֆեյքերը», խորապես թքած ունենալով ռեալ իրավիճակի ու հանրային կարծիքի վրա, զբաղվում են ԶՊՄԿ-ի բիզնես շահերի սպասարկմամբ: Մամուլում հնչող ահազանգն ի գիտություն ընդունելու փոխարեն սրանք զբաղված են վատթար իրավիճակի արդարացմամբ. կա՛մ լկտիաբար հարձակվում են, կա՛մ նույնքան լկտիաբար հայտարարում, թե կորսված առողջության դիմաց մարդիկ գումարային փոխհատուցում են ստանում: Այսինքն՝ սրանց թվում է, թե փողով կարելի է ամն ինչ գնել՝ մարդկանց էլ, նրանց կարծիքն էլ, առողջությունն էլ:

Բայց բացի վերոհիշյալից, Արոն մամուլին հակազդման մեկ այլ եղանակ էլ է հորինել. իրականությունը պատմողներին սեփական ֆեյսբուքյան էջով հռչակում է՝ Ադրբեջանի «ջրաղացին ջուր լցնողներ», չարակամներ, որոնք ցանկանում են, որ ԶՊՄԿ-ն փակվի,որ իբր տնտեսությունն է՛լ չշնչի:

Մինչդեռ իրականությունն լրիվ հակառական է՝ նորմալ մարդիկ, այլ ոչ թե փողի դիմաց հոգիները ծախածներն ընդամենը ցանկանում են, որպեսզի կոմբինատը շրջակա միջավայրի ու բնակչության համար անվտանգ լինի, որ արոները իրենց փողի դիմաց Ադրբեջանի «ջրաղացին ջուր չլցնեն» ու Հայաստանի խաղաղ բնակչությանը չսպանեն: Ցանկանում ենք, որ Արոյի շեֆերը ձեռքները տանեն տռզված գրպաններն ու պոչամբարի ռեկուլտիվացիան կարգավորեն՝ չանիծելու բնության հերը:

Մարդիկ ընդամենն ուզում են չմեռնել, շա՞տ բան են ուզում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել