Հանրաճանաչ դիմահարդար Գոհար Ավետիսյանը գիրանալուց հետո ցուցադրել է իր արտաքինն ու բացահայտել նիհարելու իր ծրագիրը։ Համապատասխան հրապարակումները հայտնվել են նրա Instagram-ի «սթորիներում»։

30-ամյա բլոգերը կադրերում ներկայացել է սև հանդերձանքով։ Նա հայտնել է, որ վերջին վեց ամիսների ընթացքում դադարել է պատշաճ կերպով հետևել իր կազմվածքին, ինչի արդյունքում իր քաշը հասել է գրեթե 84 կիլոգրամի։

«Երկար տատանվում էի՝ հրապարակել այս տեսանյութը, թե ոչ, բայց որոշեցի, որպեսզի ինքս էլ գազին սեղմելու մոտիվացիա ունենամ... Շատ էի ամաչում, քանի որ միշտ 71-73 կիլոգրամ է եղել քաշս։ Ես վերջին երկու տարում երբեք չեմ եղել այս քաշի` 84 կիլոգրամ»,- ասել է բլոգերը:

Ընդ որում, ըստ նրա, մինչ օրս իրեն հաջողվել է նիհարել հինգ կիլոգրամով։ Այսպիսով, նա իր սննդակարգից բացառել է ալյուրը, քաղցրավենիքը և գազավորված ըմպելիքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել