Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Փակ է Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհը։
Ստեփանավանի ոլորանները, Վարդենյաց լեռնանցքը, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Դիլիջանի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից դեպի Ջերմուկ քաղաք, Սյունիք գյուղից դեպի «Զանգեր» և «Մեղրու Սար» կոչվող հատվածները փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Վազաշեն-Պառավաքար և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Վարդենյաց լեռնանցքը, «Մեղրու Սար» կոչվող հատվածը և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Թալինի տարածաշրջանում տեղում է ձյուն։
Երևան-Սևան ավտոճանապարհի 27-30 կմ-ին և Թալինի տարածաշրջանում մառախուղ է:
Տաթև գյուղում բուք է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել