Հարցին՝ մի՞թե Բաքվի համար ավելի կարևոր էր ոչ թե առաջին պատերազմում աչքի ընկած Սյամոյին պատասխանատվության ենթարկելը, այլ Ալիևի հարազատների հասցեին ինչ-որ անիրական սպառնալիքներ հնչեցրած որոշ մարդկանց գերեվարելը, Սյամոն պատասանել է հետևյալ կերպ. «Կարողա իրանց համար դա էր կարևոր, ես չգիտեմ: Դա արդեն Բաքվից դուք պիտի հարցնեք»:
Իսկ մենք գիտենք,թե ինչու է Բաքուն ոչ թե Սյամոյին, այլ նրա քաղաքական ախոյաններին գերեվարել. վտանգը թուրքերը նրանցից են զգացել, նրանց՝ Հայաստանում հայտնվելն էր, որ Նիկոլին փաստի առաջ էր դնելու՝ ստեղծելով քաղաքական անհաղթահարելի խոչընդոտներ:
Սյամոյին բռնեին, որ ի՞նչ անեին: Սյամոն իրենց մարդն է, որ Հայաստանում դեռ իրենց շատ է պետք գալու. ագենտներին երկրի ներսում սովորաբար չեն պահում՝ գործուղելով թիրախային երկրներ: Իսկ Սյամոն թուրքի ագենտ է, դա անուղղակիորեն ինքն էլ է խոստվանել:
Ինչ վերաբում է Բաքվից ճշտելուն, ապա թուրքերի հետ կառուցողական երկխոսության հարցում Սյամոն անգերազանցելի չեմպիոն է, և նրա հետ ոչ ոք չի կարող մրցել, ուստի Բաքվի հետ հարցեր ճշտելու խնդրում նրա օգնությունն իսկապես կարող է շատ պետքական լինել. Նիկոլի՝Ալիևի հետ շփումների մի կանալն էլ Սյամոն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել