Մեկնաբանելով Արցախի ռազմաքաղաքական վերնախավի բանտվելը Բաքվում՝ Սյամոն արդարացրել է Իլհամին՝ հայտարարելով, որ Արցախի ղեկավարների գերեվարման պատճառն այն է, որ նրանցից ոմանք սպառալիքներ են հնչեցրել Ալիևների ընտանիքի հասցեին՝ սպառնալով՝ պետք է վախենան Եվրոպայում քայլել:
Սյամոն, փաստտորեն, թուրքերի «երեսը լվանում է»՝ նրանց հանցագործությունը վերագրելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Այսինքն՝ Սյամոն արցախցի ղեկավարներին հռչակում է որպես տեռորիստներ, իսկ Իլհամին կարգում է զոհ, որ իբր ստիպված է եղել ինքնապաշտպանվել ու պաշտպանել սեփական ընտանիքը:
Հիմա սրան ի՞նչ անուն տաս: Չէ՞, պարզ է, որ Սյամոն Բաքվի կողմից գերեվարված մարդկանց ատում է, նրանց համարում է իր երազանքների կործանման հիմնական մեղավորը, բայց էս կարգի ստորություն, համաձայնեք, ամեն մեկն ընդունակ չէ՝ անելու:
Նիկոլն է՞լ է այդպես կարծում, Նիկոլն է՞լ է Իլհամին զոհ համարում: Իհարկե, բա ուրիշ է՛լ ինչպե՞ս կարող է լինել. «կիրթ ու կառուցողական» Իլհամը չի կարող արյունարբու մոլագար լինել, իսկ ա՛յ հայերը կարող են: Բա որ արյունարբու չլինեն, Նախիջևանն ու Ղարաբաղը հայկական կհամարե՞ն:

Թքեմ ձեր նամուսին…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել