Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ իր կապերը հերքող Սյամոն տարօրինակ է համարել հարցը, թե ադրբեջանի քաղաքական ուժերի հետ իր ունեցած շփումները որքանո՞վ օգնեցին իրեն անվնաս անցնել Հակարիի կամուրջը: «Ինձ համար զարմանալին նա ա, որ բոլորդ մտածում եք, թե ինձ պիտի ձերբակալեին, կախաղան հանեին,-ասել է Սյամոն և ի պատասխան նկատառմանը, որ, այնուամենայնիվ, ժամանակին ՊԲ ղեկավարն է եղել, հռետորական հարց տվել,-հա, հետո ի՞նչ»:
Հետո էն, որ մի բան է ուղղակի ինչ-որ հրամանատար լինելը, մեկ այլ բան՝ պատերազմի ժամանակ Արցախի ԱԽՔ լինելը, իսկ անցյալում էլ ՊԲ հրամանատար հանդիսանալը: Ընդ որում՝ գաղտնիք չէ, որ թուրքերը, մեղմ ասած, Սյամոյի վերաբերյալ առաջին պատերազմից շատ վատ հիշողություններ ունեն՝ ոչ միայն կապված Շուշիի հետ: Մի՞թե այդքանը բավարար չէր, որ նրա էլ մյուսների նման այսօր Բաքվի բանտում լիներ, այլ ոչ թե Հայաստանում ազատորեն զվռներ ու բերանն առներ:
Հետևաբար՝ հետևությունը մեկն է՝ Սյամոյին, այնուամնեյնիվ, հաջողվել է կանացի պարիկը գլխին քաշելով՝ ծպտված փախչել, իսկ եթե Սյամոն կհերքի այս իրողությունը, ապա ակամա կհաստատի այն, որ թուրքերի հետ գործարքի է գնացել, ինչի դիմաց էլ նրան չեն ձերբակալել՝ հնարավորություն տալով գալ Հայստան ու քայքայիչ գործունեություն ծավալել:

Հիմա թող Սյամոն ընտրի՝ որ տարբերկին է հավան իր սիրտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել