Հաղորդավար Մհեր Բաղդասարյանն Ինստագրամի իր էջում սիրառատ կադրեր է հրապարակել դերասանուհի Անի Երանյանի հետ։

Հատկանշական է, որ կադրերից մեկով իր էջի «սթորի» բաժնում կիսվել է նաև դերասանուհին։

Հրապարակումների մեկնաբանություններում օգտատերերը նշել են, որ թերահավատորեն են մոտենում հայտնիների հարաբերությանը և կարծում են, որ դա զուտ PR է, իսկ ահա ոմանք էլ նշել են, որ Անին և Մհերը ներդաշնակ և գեղեցիկ զույգ են։

  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել