Օրերս հարցազրույց տված Խանումյան Հայկը՝ Սյամոյի ամենահայտնի մանկլավիկը, Հայաստան բռնագաղթած արցախցի պատգամավորներին մեղադրել է անիմաստ գործունեություն ծավալելու համար՝ հայտարարելով, որ իրենց միջև չի կարող միաբանություն լինել, քանի որ միաբանություն լինում է հստակ նպատակի, հստակ խնդրի շուրջ. նրանք, ովքեր «Արցախ» անունը մոնետիզացնում ու օգտագործում են, ըստ Հայկոյի, ոչ մի ընդհանուր բան չեն կարող ունենալ իրենց հետ:

Ինչպես հայտնի է, արցախցի մի շարք պատգամավորներ փորձում են հասարակական ոլորտում ակտիվություն դրսևորել ու ինչ-որ կերպ խոչընդոտել ՀՀ իշխանությունների ծրագրերին՝ հավերաժապես ջնջելու «Արցախ» եզրը ժամանակակից խոսույթից: Նրանց այս ջանքերը,բնականաբար, դուր չեն գալիս ոչ միայն Նիկոլին, այլև նրա տիկնոջը բունկերներում բարոյապես աջակցած Սյամոյին, որի ծրագրերը խաթարվում են հատկապես այն իմաստով, որ հարվածի տակ են դնում արցախիների գլխին վերակացու դառնալու վերաբերյալ ունեցած պլանները:

Հիմա Սյամոյի շնիկ Հայկոն հայտարարում է,որ չեն միաբանվի: Նկատենք, որ սա շատ լավ լուր է ու ևս մեկ անգամ ապացուցում է, որ արցախցի պատգամավորները ճիշտ ուղու վրա են. Սյամոյի ծրագիրը «ավտանոմնի ռեսպուբլիկան» է, որի հիմքով էլ առաջարկում է համախմբվել իր շուրջը: Համախմբվե՞ն, ո՞ր մի բարոյական մարդը կհամախմբվի Սյամոյի երազների շուրջ՝մտնելով ազերիական ծրագրի տակ:

Ահա սա է,որ «գժվեցնում է» Սյամոյին, քանի որ Հայկոյի շեֆը հասկանում է, որ չի կարողանում իր թարթափը գցել արցախցիներին՝ ստիպված լինելով բավարարվել լոկ «բերանն առնելով»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել