Սյամոն, արձագանքելով հարցին՝ վերլուծե՞լ եք, թե Բաքուն ինչպես է վերաբերվում ձեր առաջարկներին, արդյոք որևիցե կերպ Ադրբեջանը պատասխանե՞լ է, ասել է՝ չի էլ ցանկացել, որ թուրքերը պատասխանեն: «Ես էս տեսակետներն արտահայտում եմ, որ լսեն ու հասկանան, որ էդ մոտեցումն էլ կա, և պատրաստ ենք խոսել էդ շրջանակում»,-հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ Սյամոն չի դադարում քարոզել Իլհամի հետ փոխշահավետ բարեկամության մասին անիրական թեզեր՝ պնդելով, թե «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի զարգացման գլխավոր գրավականն է, թե պետք է երկկողմ հարաբերությունները սկսել նոր էջից, թե պետք է նոր դարաշրջան բացել ողջ տարածաշրջանի համար՝ մոռանալով եղած-չեղածը, անցած-գնացածը:

Սյամոն փաստացի իշմար է տվել Բաքվին՝ հասկացնելով՝ ի դեմս իրեն Բաքուն այստեղ լավ սուրճի ընկեր ունի: Սա նշանակում է, որ Սյամոն փորձում է դուրս գալ միջազգային հարթություն, դառնալ բանակցող: Ի դեպ՝ սրա մասին վերջերս գրել էր նաև մամուլը՝ հայտնելով, որ Սյամոյին խանգարում են Նիկոլի թիմում գտնվող Միրզոյան Արոն ու Սիմոնյան Ալենը,իսկ օգնող ձեռքի դերում հանդես է գալիս գոմիկ ԱԽՔ Գրիգորյան Արմենը՝վերջին երկուսին հակադրվող:

Սկզբունքորեն ձեռնտո՞ւ է Սյամոյի առաջարկությունը Բաքվի համար:Եթե այդ երկիրը չունենար ծավալապաշտաան նկրտումներ, որոնց հետևում կանգնած է Թուրքիան, ապա գուցե այս հարցին հնարավոր լիներ դրականորեն պատասխանել, քանի որ Սյամոն որևիցե բան չի առաջարկում՝ թուրքերի ազգային շահերին հակասող: Բայց քանի որ Իլհամի նպատակը Բաթումի կամ Ալենքսանդրապոլի պայմանագրերով գծված սահմաններով Հայաստանն է, ուստի մեծ է հավանականությունը, որ Սյամոյի առաջարկություններն անարձագանք կմնան՝ նրա մուրազը փորում թողնելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել