Բաքվում կահույքի արտադրամասում պայթյունի և հրդեհի հետևանքով 9 մարդ Է զոհվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հայտարարությունը:

«Հայտնաբերվել է երկու մարդու մարմին: Այսպիսով, արտադրամասում պայթյունի հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել է 9 -ի»,-նշել են գերատեսչության մամուլի ծառայությունում:

Պայթյունն ու հրդեհը ձեռնարկությունում տեղի են ունեցել հունվարի 15-ի ցերեկը: Հունվարի 15-ի երեկոյան հաղորդվել էր յոթ զոհերի և 24 վիրավորների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել