Սյամոն հույս է հայտնել, որ իր հնչեցրած առաջարկությունների ու գաղափարների վերաբերյալ ադրբեջանցիների արձագանքը կստացվի Ադրբեջանում ընտրությունների անցկացումից հետո: Ըստ Սյամոյի՝ հիմա ազերիները նույնիսկ պատրաստ չեն քննարկել իր առաջարկները, իսկ «հա»-ն կամ «չէ»-ն հայտնի կդառնա բացառապես Իլհամի վերընտրվելուց հետո:

Փաստորեն՝ Սյամոն կարծում է, որ Արդբեջանում անցկացվելիք ընտրությունները կարող են Նիկոլի «ջրաղացին ջուր լցնել»՝ վերջապես կյանքի կոչելու «խաղաղության խաչմերուկ» կոչված մեռելածին ուտոպիան: Ի դեպ՝ ԵԱՏՄ երկրների ղեկավարներին ուղղված իր ուղերձում Նիկոլը ևս մեկ անգամ փորձել է «ռեկլամել» «Խաղաղութկան խաչմերուկը» ու վստահեցրել, որ այն կարող է տարածաշրջանի երկրները կապել ճանապարհներով, երկաթգծերով, մալուխներով, գազատարներով և էլեկտրահաղորդման գծերով:

Իրականում Սյամոն չի կարող չհասկանալ, որ Իլհամն ընտրություների է գնում ոչ միայն էյֆորիայի ալիքի վրա սեփական իշխանությունը վերարտադրելու, այլև ադրբեջանցիներից Հայաստանի դեմ նոր ագրեսիա հրահրելու մանդատ ձեռք բերելու: Անքննարկելի է, որ եթե Մերձավոր Արևելքում իրադարձությունները դրամատիկ զարգացում ստանան ու բանը հասնի Իրանի դեմ ուղիղ պատերազմական գործողությունների, ապա Կովկասում Թեհրանի դեմ նոր ճակատի բացումը չի ուշանա, իսկ Ադրբեջանն էլ կդառնա այն պլացդարմը,որտեղից արևմտյան ուժերն ու Իսրայելը կգրոհեն Իրանը: Իսկ սա նշանակելու է Ադրբեջանի հարձակում՝ Սյունիքի ու Գեղարքունիքի վրա: Այսինքն՝ տարածաշրջանը կանգնած է դրամատիկ զարգացումների բերանին, իսկ Սյամոն ինչ-որ լոլոներ է հյուսում՝ հույսը դնելով Իլհամի վերարտադրության վրա, ինչը պարզ ցնդաբանություն է:

Սյամոն, իհարկե, գովազդում է Նիկոլի նարատիվները՝ հույս ունենալով ապագա խաղաղությունից պոկել իր յուղոտ բաժինը: Բայց ո՛չ խաղաղություն է լինելու, ո՛չ էլ «Խաղաղութան խաչմերուկ», այլ լինելու է ավեր ու մահ, քանի Նիկոլն է Հայաստանի ղեկավարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել