Հարցին՝ եթե Ադրբեջանը մի օր որոշի խախտել կնքվելիք խաղաղության պայմանագիրը՝ նկատի ունենալով սումգայիթյան ու Բաքվի հայության ջարդերը, ի՞նչ կլինի, Սյամոն կոչ է արել մոռանալ այդ ամենը, քանի որ թուրքերի չարագործությունների դիմաց էլ հայերն են յոթ շրջանները գրավել:«Իրանք իրանցն են պատմում, մենք մերն ենք պատմում: Դա պատմելով ոչնչի չենք հասնելու»,-հայտարարել է Սյամոն՝ կոչ անելով գնալ առաջ:

Սյամոն ակնհայտորեն չի համբերում Ադրբեջանի տակ հայտնվել, նա ուղղակի երազում է այդ օրվա մասին, իսկ թե խաղաղության պայմանագրի կնքումից հետո ինչ կլինի, քանի՞ օր հետո այն կխախտվի՝ հանգեցնելով մի նոր համազգային աղետի, Սյամոյին հետարքրքիր չէ այն աստիճան, որ նա պատրաստ է մոռացութան տալ ադրբեջանահայության կոտորածը՝ փաստացի արդարացնելով Ադրբեջանի այդ քաղաքակնությունը ազատագրված, իսկ իր համար գրավված յոթ շրջանների փաստով:

Սյամոն իսկապես հավատո՞ւմ է թուրքերի հետ «կարդաշության» մասին գաղափարին, թե՞ ուղղակի Նիկոլի «խաղաղության օրակարագն» է նման անբարո կերպով սպասարկում՝ նրանից ինչ-որ բան պոկելու թաքուն հույսով,որ դեռևս,սակայն,չի ստացվում ու դժվար էլ,թե ստացվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել