Հարցին՝ դուք պարա՞ստ եք վերցնել ադրբեջանական անձնագիր, Սյամոն դրական պատասխան է տվել ու փորձելով հիմնավորել, թե ինչու՝մատնացույց է արել իր «4-5 պակալենյա» Արցախում թաղված անցավորներին. Արցախ կա՛մ պետք է ուժով գնա, կա՛մ կամավոր: Սյամոն միաժամանակ սպառնացել է, որ եթե Բաքուն չընդունի իր առաջարկությունը, իր թոռը ռևանշի կգնա:

Հետաքրքիր փաստարկ է բերել Սյամոն՝ հիմնավորելու ադրբեջանական անձնագրին կարոտ լինելու փաստը: Ուղղակի հարց է ծագում՝ երբ պարիկը քաշած գլխին՝ Արցախից ճողոպրում էր ամիսներ առաջ Իլհամի հարճը, չէ՞ր հիշում իր «4-5 պակալենյային», թե՞ գործերն ու պլաններն ավելի կարևոր են գերեզմաններից, իսկ դրանց մասին հիշել պետք է լինում միայն այն ժամանակ, երբ մեջտեղ է գալիս ադրբեջանական անձնագիր ստանալու հեռանկարը:

Սյամոն գուցե կարոտ է թուրքի կանաչ անձնագրին, բայց ահա արցախցին երբեք չի ապրի ազերիների ձեռքի տակ նախ՝ քանի որ արժանապատվություն ունի, ապա՝ արցախցու անվտանգությունը Ադրբեջանում երբեք պաշտպանված չի լինի:

Բարի ճանապարհ մաղթենք Սյամոյին՝ Ադրբեջան՝ Հայաստանում այլևս նրան չտեսնելու հույսով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել