Սյամոն փիլիսոփայել էր եթերներից մեկում՝ հայտարարելով. «Պետք չի պատճառներ փնտրել, թե ինչու է քո գործերը ձախողվում»: Նա դա ասել էր արցախյան հարցի կոնտեքստում, սակայն հարցերը, որ բխում են նրա մտքի այդ թռիչքից, բնավ չեն սահմանափակվում արցախյան թեմատիկայով:
Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ իսկ Սյամոն գիտի՞, թե ինչու են իր գործերը ձախողվում, նա բացահայտե՞լ է պատճառը: Նրա վիճակն իսկապես օրհասական է, հետևաբար՝ շատ տարօրինակ կլիներ, եթե Սյամոն չհետազոտեր իր՝ փաստացի «քցված» լինելու բուն դրդապատճառը:
Նա, իհարկե, վերջին տխմարը չէ ու շատ լավ գիտի իր ձախորդությունների պատճառը, բայց քանի որ այդ մասին չի կարող բացահայտորեն հայտարարել, նախընտրում է ստանձնել «մտածողի» դերն ու խորհուրդներ շռայլել: Բայց վա՜յ այն մարդուն, որին Սյամոն պետք է խորհուրդ տա՝ այս կամ այն հարցի վերաբերյալ, վա՜յ նրան, ով չի փնտրում ու գտնում իր ձախորդությունների պատճառները՝ դրանք վերացնելու կամ հետևություններ անելու:
Ցավոք, վերլուծել չի սիրում ոչ միայն Սյամոն, այլև հայաստանյան իշխանությունը, քանի որ եթե վերլուծելու հատկություն ունենային, ապա վաղուց էին հասկացել հանրության կողմից այսքան ատելի լինելու արմատը՝ տալով հրաժարական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել