Armenpress.am-ը գրում է.

Մի խումբ ցուցարարներ բողոքի ցույց են անցկացրել Ռադոմ քաղաքի (Վարշավայից շուրջ 100 կմ դեպի հարավ) բանտի մոտ, որտեղ պահվում է Լեհաստանի ՆԳՆ նախկին ղեկավար Մարիուշ Կամինսկին։ Ակցիայի ընթացքում փորձ է արվել մուտք գործել քրեակատարողական հաստատության տարածք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է լեհական Onet ինտերնետային պորտալը:

Ակցիան ղեկավարել է նախկինում իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցությունից Սեյմի պատգամավոր Մարեկ Սուսկին։ «Քաղաքական գործիչը ցանկացել է մտնել բանտ, սակայն նրան թույլ չեն տվել»,- գրում է հարթակը։

Ակցիային մասնակցել է նաև ձերբակալված նախկին նախարարի կինը՝ Բարբարա Կամինսկայան։ Ցուցարարները կարգախոսներ են վանկարկել՝ պահանջելով ազատ արձակել Կամինսկուն։

Ոստիկանությունը չի միջամտել և որևէ ձերբակալություն չի իրականացրել։ Ակցիային մասնակցել է մի քանի տասնյակ մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել