Սյամոն կրկին արձագանքել է ադրբեջանցիների կողմից իր չձերբակալման վերաբերյալ հնչող կասկածներին ու հայտարարել, թե չգիտի՝ ինչու իրեն չեն ձերբակալել: Հերքելով, որ Արցախից փախչել է՝ կանացի պարիկը գլխին քաշած, Սյամոն միաժամանակ հավանական տարբերակներ է առաջ քաշել, թե ինչու, ամենայնիվ, իրեն ադրբեջանցիները հենց սահմանին չեն «կանդալել»: «Կարող ա իրանց գործակալն եմ, չեմ ձերբակալվել, կարող ա իրանց լավ ընկերն եմ դառել, չեն ձերբակալել:Ես չգիտեմ՝ ինչի չեն ձերբակալել…»,-հայտարարել է Սյամոն:

Պարզվում է՝ լավ ել գիտի՝ ինչու չի ձերբակալվել. ըստ էության, շատ լավ էլ պատճառները նշել է, ուղղակի չի ցանկացել հաստատել: Բնական է՝ չէր հաստատելու, քանի որ չկա մի որևիցե ագենտ, որ սեփական կամքով կարող է ինքնաբացահայտվել:

Իրականում Սյամոն վաղուց է թուրքերի լավ ընկերը դարձել: Նա «կարդաշի» է վերածվել փողի հանդեպ անհաղթահարելի կրքի պատճատռով, նա այդպսին դարձավ ճիշտ այն պահից, երբ մտավ Նիկոլ-Աննա զույգի վզին փաթաթած ծրագրի տակ՝ Արցախը պայմանավորված պատերազմով հանձնելով: Բա ագենտը է՛լ ո՞րն է, բա լավ ընկերը պոզով-պոչո՞վ է:

Սյամոյի «կարդաշ» լինելն ապացուցվում է նաև այսօր, երբ նա առավոտից՝ երեկո ազերիների հետ եղբայրություն անելու մասին է քարոզում, պատմում, թե քանի միլիարդ դոլարի շահույթ կարող է ստանալ Հայաստանը, եթե Մեղրիով անցնեն թուրք-ադրբեջանական բեռները՝ չհասկանալով,որ Ադրբեջանի նպատակը ոչ թե հայաստանի բյուջեն միլիարդավոր դոլարներով լցնելն է, այլ Իրանի հետ մեր ունեցած սահմանի վերջը տալն է:

Սյամոն թերևս «կարդաշի» կարգավիճակում էլ վախճանվելու է, քանի որ այս կյանքում նա իր իրական կոչումը վերջապես գտել է, որ բերանն առած՝ թուրքին գործ տալն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել