Հերթական անգամ ջանալով փնովել Արցախի նախկին իշխանություններին՝ հայկական Արցախի ոխերիմ թշնամի Սյամոն հայտարարել է, թե Նիկոլը, գալով իշխանության ու չցանկանալով պատասխանատվություն վերցնել Արցախի ճակատագրի համար, որոշեց այլևս չկարգադրել Ստեփանակրետին, տալ նրան ինքնուրույնություն, ինչի պատճառով էլ Արցախի ղեկավարները երկիրը «վարի տվին»:

Սյամոն կրկին հին երգն է երգել՝ Արցախի ներկայիս վիճակի միակ պատասխանատու հռչակելով Արցախի ռազմքաղաքական ղեկավարությանը մի դեպքում, երբ հայտնի է, թե 2018-ից ի վեր ինչ էր կատարվում կուլիսների հետևում: Սյամոն, իբր փնովելով Նիկոլին, միաժամանակ շտապել է արդարացնել նրան՝ մոռանալով, որ Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման հարցում Նիկոլի խաղացած բացասական դերը հիմնահենքային նշանակություն է ունեցել՝ 2018-ից սկսած:

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս էին Արցախի ղեկավարները պահելու երկիրը, եթե Երևանը «լվացել էր ձեռքերը»՝ նախքան այդ, սակայն, Արցախը Հայաստան հռչակելով, սեփական կետից բանակցություններ սկսելով ու այդպիսով Բաքվին սադրելով: Կոնկրետ ո՞րն է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեղքը, Սյամոն կարո՞ղ է ասել, թե՞միայն նիկոլաբարո հայտարարույթուններով է մտադիր սահմանափակվել՝ չփորձելով պարզաբանել իր իսկ հայտնած մտքերի կամ հնչեցրած մեղադրաննքերի իմաստը:

Սյամոն Արցախի ղեկավարությանը փնովում է միայն մեկ նպատակով՝ այդ ֆոնին ինքնափառավորվելու, մոլորեցնելու ու համեզելու,թե եթե ինքը լիներ նրանց տեղը, հիմա իրավիճակն այլ էր լինելու: Իսկ թե որն է այդ «այլ»-ը, բազմիցս ասել է հենց ինքը՝ արցախցիների ադրբեջանացումը՝ սեփական հովանու ներքո:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել