Սյամոն, կարելի է ասել, թիկունքից հարվածել է Նիկոլին՝ հայտարարելով, որ նրա ռեյտինգը ներկա պահին ամենացածրն է:
Սա պետք է բավական ուշագրավ խոստովանություն համարել Սյամոյի կողմից՝ նկատի ունենալով հատկապես իշխանությունների մոլուցքը՝ յուրաքանչյուր վիճելի կամ ախմախ որոշում արդարանցելու ժողովրդի կողմից ընտրված լինելու հիմքով: Եթե նույնիսկ Աննայի կիսագաղտնի տղամարդն է հանդես գալիս նմանատիպ խոստովանությամբ, ուրեմն դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի խուճապ է իրականում տիրում ՔՊ-ի ներսում. Սյամոն հաստատ ինքն իրենից չէ, որ նման հայտարարություն է արել, կամայաբար չէ, որ Նիկոլին փաստացի «պադնոշկա» է տվել:
Այս դեպքում Սյամոն ճիշտ է. Նկոլն իսկպաես ռեյտինգ չունի, և թերևս հենց դրանով է պայմանավորված, որ իշխանություններն ամեն ինչ արեցին՝ հերքելու շուտափույթ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ տեղեկությունները: Նրանք հասկանում են, որ եթե այս վիճակում գնան ընտրությունների, ապա կարող են կորցնել իշխանությունը, եթե, իհարկե, չդիմեն ընտրակեղծարարությունների, որը նրանցից հեռու չէ. իշխանությունը պահելու համար Նիկոլը պատրաստ է նույնիսկ մարդսապնության գնալ: Չգնա՞ց՝ անմեղ էրեխեքի գլուխը կանխորոշված ելքով պատերազմում ուտելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել