Սյամոն նախկին իշխանություններին մեղադրել է Արցախի հաղթանակը մսխելու համար՝ փնովելով հատապես բանակը: Նա պնդել է, թե իբր հաղթած Հայաստանում գեներալներ ու բարձրաստիճան սպաներ են դարձել գրեթե բացառապես անարժան, սեփական «ոտքին կրակած» մարդկիկ, որոնք, չունեալով որևիցե արժանիք, ստացել են գեներալի ուսադիրներ ու իշխանությունների հովանավորչությունը վայելել:
Այս խոսույթը նոր չէ: 44-օրյայի ողբերգական ավարտից ի վեր հատկապես ՔՊ-ական մանկլավիկները սկսեցին առաջ տանել այս նույն թեզը՝ ջանալով քողարկել իրենց գործած դավաճնությունը: Նախքան 44-օրյան՝ Նիկոլը փառաբանում էր հայկական բանակը, իսկ ահա պատերազմից հետո գրեթե բոլոր հայ գեներալները դարձան դավաճան ու «փորոտիկ»՝ զինվորականին ոչ հարիր վարքուբարքով:
Հիմա նույն բանը Սյամոն է պնդել՝ տողատակում հասկացնելով, որ եթե կա հայ ժողովրդի մեջ մեկը, ով իսկապես արժան է գեներալի կոչմանը, ապա դա ինքն է՝ անիրավացիորեն հալածվածն ու մոռացվածը: Այսինքն՝ փրկելու համար Նիկոլի հետույքը Սյամոն վարկաբեկել է հայոց բանակն ու գներալիտետին՝ այդպիսով կատարելով թուրքի կամքը: Մեկ էլ Իլհամն է տարբեր առիթներով սիրում փնովել հայոց բանակը՝ այդ ֆոնին փառաբանելով սեփականը:
Հարց է առաջանում՝ եթե հայկական բանակի գեներալները ընդամենը ձրիակերներ ու անիմաստ դեմքեր էին, ապա ինչպե՞ս էր նախկին իշխանություններին հաջողվում գրեթե 3 տասնամյակ Արցախը պահել դե ֆակտո հայկական երկրորդ պետականության կարգավիճակում: Չլինի՞ Սյամոյից էր թուրքը վախենում, որ պատերազմ չէր անում:

Ա՛յ նմանատիպ սողունների պատճառով է, որ այսօր Արցախն ընկած է, Իլհամն էլ հեսա-հեսա Սյունիքը վերցնում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել