80-ականների վերջում հասակարությունը սպասում էր, որ կգա անկախությունը, ու «Ջերմուկով» Հայաստանը կշենացնենք։  
Հիմա 2013 թիվն է, ու նույն 80-ականների վերջն է մարդկանց գլուխում, ուղղակի «Ջերմուկի» փոխարեն Ասոցացման համաձայնագիրն ու Մաքսային միությունն են։
Եթե դրանցից որևէ մեկը ավտոմատ կերպով երկրի բարգավաճումն ապահովեր, մենք դա արդեն որևէ ձևով կզգայինք. ԵՄ հետ մենք ունենք GSP+, ԱՊՀ հետ՝ Ազատ առևտրի պայմանագիր, ու դրանք երկուսն էլ բովանդակային առումով բավական մոտ են Խորը և համապարփակ առևտրի պայմանագրին ու Մաքսային միությանը։ Արդյունքում ո՛չ Եվրոպան է խեղդված հայկական ապրանքով, ո՛չ էլ ԱՊՀ–ն։ Որովհետև մեր ապրանքը կա՛մ մրցունակ չի, կա՛մ դժվար ա տեղ հասցնել և այլն։ 
Ինքն իրենով որևէ մաքսային պռեֆերենցիա չի կարող բերել երկրի բարգավաճմանը, եթե երկրում մրցունակ արդյունաբերություն չկա, ու այդ արդյունաբերությունը ստեղծելու համար ոչ մի բան չի արվում։ Տխուրն այն է, որ այդ արդյունաբերությունը ստեղծելու փոխարեն մենք քննարկում ենք՝ ուր է առավել օգտակար արտահանել չեղած ապրանքը։ Էրեխայություն է էս ամենը, ինֆանտիլիզմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել