Օրերս մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ Սյամոն արդեն մի քանի ամիս է՝ բողոքի ակցիա է ցանկանում իրականացնել՝ Արցախից բռնագաղթածների օգնութամբ զբաղեցնելու Սամվել Շահրամանյանի տեղը: Սակայն Սյամոյի մոտ չի ստացվում իր շուրջը համախմբել և ոչ մեկին, ինչի պատճառով էլ հայտնվել է փաստի առաջ: Ի դեպ՝ այս տեղեկությունների վերաբերյալ թե՛ Սյամոն, թե՛ նրա մանկլավիկ Խանումյան Հայկը, պարզվում է, հրաժարվել են մեկնաբանություններ ներկայացնել, ինչը թերևս ոչ պակաս խոսուն հանգամանք է:

Տեղեկությունները, անկասկած, ճիշտ են՝ հաշվի առնելով Սյամոյի հեռահար նպատակները: Նրա համար կենսական է ոչ միայն Շահրամանանի հեռացման հարցը, այլև ՔՊ-ական իշխանություններին ցույց տալը, որ ինքն իրենից ինչ-որ բան է ներկայացնում և կարող է հարկ եղած դեպքում առաջնորդել արցախցիներին: Դրանով նա իր կշիռը կմեծացներ Նիկոլի առաջ, ինչպես նաև տեղը կդներ ՔՊ-ի ներսում իր դեմ ձևավորված խմբակին՝ համոզելով վերջապես ստեղծել Կառավարությանը կից այն հատուկ մարմինը, որի ղեկավարման վերաբերյալ յուր փափագը Սյամոն չի էլ թաքցնում:

Բայց ի ուրախություն հայ ժողովրդի արցախցիները խելացի մարդիկ են ու շատ լավ հասկանում են, որ ի դեմս Սյամոյի գործ ունեն շարքային մի շառլատանի հետ. նույն գետը երկրորդ անգամ մտնելը կլիներ հիմարություն ու իսկական արկածախնդրություն՝ միանգամայն անկանխատեսելի հետևանքներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել