Armenpress.am-ը գրում է.

Ինքնակամ կառուցված շինությունների հաշվառման ժամկետները ժամկետներն ավարտված են։ 2022 թվականի իրականացվող գործընթացի արդյունքում հաշվառվել է 63 հազար ինքնակամ շինություն։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշեց, որ ժամկետների երկարաձգում նախատեսված չէ։

«Այս ամբողջ ընթացքում մեր մասնագետները կատարել են լայնածավալ աշխատանք, տեղեկատվությունը մուտք է արվել Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգ։ Կան դիմում բողոքներ այն մասին, որ որոշ քաղաքացիներ չի հասցրել, հաշվառման ժամկետ բաց են թողել։ Ասեմ, որ քաղաքացիներն ունեին 2 տարի ժամանակ»,-ասաց Սուրեն Թովմասյանը։

Այն ինքնակամ շինությունները, որոնք նշված ժամկետում չեն հաշվառվել,  օրենսդրությամբ բացառվում է դրանց օրինականացման գործընթաց սրսկելը։

Այդ շինությունների հաշվառելը դեռ չի նշանակում, որ այն ճանաչվում է օրինական։ Քաղաքացին շինությունը օրինականացնելու համար պետք է դիմի համայնքի ղեկավարին։ Եթե օրինականացնելու որոշում լինի, ապա համապատասխան փաստաթղթերը կներկայացվեն Կադաստրի կոմիտե և կսկսվի օրինականացման գործընթաց։    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել