Խոսելով Արցախի հետ տեղի ունեցածում իր բաժին պատասխանատվությունից՝ Սյամոն կրկին փորձել է չքմեղանալ՝ կոչ անելով Սահմանադրությամբ նայել, թե ինչ լիազորություններ է ունեցել Արցախի ԱԽՔ-ը: Նա հայտարարել է, որ իշխանությունները նոյեմբերի 9-10-ի փաստաթուղթը ստորագրել են առանց իր իմացության, իսկ երբ ինքը Երևանում փորձել է հանդիպել Նիկոլին ու հորդորել չանել նման բան, չի կարողացել տեսնել նրան՝ ստիպված լինելով հանդիպել Ավինյան Տիկոյին, որն էլ Սյամոյին տեղեկացրել է, որ արդեն ուշ է. փաստաթուղթը ստորագրվել է:

Փաստորեն՝ Սյամոն եթերում հայտարարել է, որ ինքը եղել ու մնում է սովորական չմո. եթե այդպիսին չլիներ, իր կարծիքի հետ հաշվի կնստեին, խորհուրդները կընդունեին, մեխի գլխի տեղ չէին դնի: Ահա սա է հետևում Սյամոյի հայտարաություններից, բայց միաժամանակ հարց է առաջանում, թե եթե նա ինքն իրեն հարգում է, ապա ինչո՞ւ է իրեն «քցածների» ու հայրենիքի դավաճանների հետ ցայսօր ճանապարհ անցնում: Դե թող երեսներին շփցնի ճշմարտութունն ու դուռը շրխկացնի:

Սյամոն անըդհատ «կռուռիտ» է լինում ու փորձում է համոզել, թե չի իմացել պատերազմի ելքի մասին նախապես, Աննայի հետ Արցախում բունկերներում չի լազվել, թուքերի գծած սցենարով Արցախը չի կործանել:

Միամիտներ կա՞ն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել