Armenpress.am-ը գրում է.

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը լիովին կատարում է իր պարտականությունները հիվանդանոցից: Նրան թոշակի ուղարկելու ծրագրեր չկան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:

«Նա շարունակում է լիարժեք կատարել իր պարտականությունները՝ անելով այն ամենը, ինչ կաներ նորմալ ժամանակներում, բայց՝ հիվանդանոցից», - լրագրողների հետ զրույցում ասել է Քիրբին։

ԱՄՆ պաշտպանության նախարարը հիվանդանոցում է հայտնվել հունվարի 1-ին սովորական բժշկական միջամտությունից հետո առաջացած բարդությունների պատճառով։ Պենտագոնի ղեկավարն ավելի վաղ վստահեցրել էր, որ ապաքինվում է:

Օսթինը 70 տարեկան է։ Նա Պենտագոնը գլխավորում է 2021 թվականի հունվարից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել