Հարցին՝ արե՞լ եք վերջնական անալիզ, թե ինչու Արցախը կորցրեց իր հազարամյա բնակիչներին, Սյամոն դրական պատասխան է տվել ու դեմքի խելոք արտահայտությամբ պնդել, թե դրա հիմնական պատճառն իշխանությունն իրեն չփոխանցելն է եղել. Արցախի ղեկավարությունը չէր հասկանում՝ ինչպես դուրս գալ իրավիճակից, ինչ է առհասարակ տեղի ունենում, իսկ ահա ինքը հասկանում էր, բայց հնարավորություն չունեցավ՝ Արցախը փրկելու:

Այս «դարակազմիկ» մտքերը Սյամոն արտահայտել էր օրեր առաջ ԶԼՄ-ներից մեկի տաղավարում՝ ևս մեկ անգամ համոզելով, որ որևիցե նոր բան ինքն ուղղակի չի ասում՝նույն մտքերը կրկնելով տարբեր լրատվականների տաղավարներից: Թե ինչ է դրանից փոխվում, ինքն էլ հաստատ չգիտի, բայց երևի ինչ-որ մեկը հուշել է, որ եթե սուտն անընդհատ կրկնվի,մարդիկ կարող են այն ճշմարտության տեղ ընդունել ու Սյամոյին հերոսացնել՝հընթացս Արցախի օրինական իշխանություններին աչքից գցելով: Այսինքն՝ Սյամոն մարդկանց դրել է խոտակերի տեղ, մինչդեռ իրականությունն այն է, որ խոտակերի դերում հենց ինքն է տվյալ դեպքում հայտնվել՝ տխմարաբար կարծելով,թե միակ «շուստրին» է:

Իսկ իրականությունն այն է, որ Արցախի իշխանությունները նույնիսկ ադրբեջանցիների հետ են Սյամոյի թեմայով բանակցել՝ հասկանալու, թե եթե Սյամոն «հայտնվի ձիուն», Ադրբեջանը դիրքորոշում կփոխի՞: Պատասխանը, բնականաբար, բացասական է եղել. Բաքուն ունեցել է ստրատեգիական ծրագիր ու այն կյանքի է կոչել, իսկ Սյամոյի այն պնդումները, թե թուրքերը հրաժարվելու էին իրենց ծրագրերից, եթե ինքը լիներ Արցախի ղեկավարը, պարզ անբորայակնություն է՝այսինքն՝ այն, ինչն ամենաշատն է բնորոշ բերանն առնողին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել