Armenpress.am-ը գրում է.

Ֆրանսիան խստորեն դատապարտել է Երուսաղեմի Հին քաղաքում հայ համայնքի նկատմամբ բռնությունները և հայտարարել Իսրայելի իշխանությունների պատասխանատվության մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը X-ի իր միկրոբլոգում։

«Ֆրանսիան՝ ի դեմս Երուսաղեմում գլխավոր հյուպատոսության, իր համերաշխությունն է հայտնում հայ համայնքին և շարունակում է հետևել իրավիճակի զարգացմանը»,- նշված է գրառման մեջ։

Դեկտեմբերի 28-ին ավելի քան 30 դիմակավորված զինված անձինք ներխուժել են Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» -ի տարածք և դաժան հարձակում գործել եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հայ համայնքի այլ ներկայացուցիչների վրա: Ծանր վիրավորում են ստացել քահանաներ, Հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղի հայեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել