Արձանագրելով, որ Ադրբեջանն այսօր տարածաշրջանում դարձել է գործիք՝ Թուրքիայի ձեռքին, ինչին հայերի միջոցով վաղ թե ուշ հակազդելու են նրանք, ովքեր տարածաշրջանում առկա վիճակի հետ համաձայն չեն՝ Սյամոն կոչ է արել Բաքվին խելացի գտնվել ու հասնել հաջողության՝ արմատական լուծում տալով Հայաստանի հետ խնդիրներին: «Եթե Ադրբեջանը սա չի գիտակցում, տանում ա տարածաշրջանային պատերազմին, սա արդեն Ադրբեջանի համար մտածելու տեղիք է տալիս. մենք արդեն ինչ կորցնելու ա, կորցրել ենք, Ադրբեջանի մտածելու ժամանակն ա…»,-մասնավորապես՝ հայտարարել է Սյամոն:
Սյամոն, փաստորեն, Ադբեջանի դարդն է, նա դեմ է «ռևանշիզմին»: Հարց՝ դա հային սազական կեցվա՞ծք է: Չէ՞ որ նորմալ մարդը պետք է այսօր միայն մեկ մտքով ու գաղափարով սնվի՝ Արցախի ապագա ազատագրման: Սյամոն, փաստորեն, մի թուրքի չափ էլ չկա. ազերիները տասնամյակներով նախապատրաստվեցին ու Նիկոլի օգնությամբ գրավեցին իրենց չպատկանող հողը: Հիմա առողջ տրամաբանությունը հուշում է, որ եթե հայերս պատիվ ու արժանապատվություն ունենք, ապա պետք է երբեք մեր օրակարգից դուրս չբերենք Արցախի ազատագրման նպատակն ու ձևավորենք այնպիսի իշխանություններ, որոնք կվարեն ազգային շահերից ու նպատակներից բխող քաղաքականություն:
Բայց Սյամոն թերևս հենց այդ հեռանկարից է վախենում՝ Հայաստանում իրական հայրենասիրական ուժերի իշխանության գալուց, քանի որ գիտի՝ հենց որ դա տեղի ունենա, ինքը բերդում կհայտնվի՝ ստիպված լինելով սիրելիի դեմ ցուցմունք տալ:
Սյամոն գիտի, որ վաղ թե ուշ Հայաստանում հայրենասերներն են իշխանության գալու ու վախենում է, որ նրանք կարող են փշրել Իլհամի երազանքները: Ուստի կոչ է անում վերջինիս օգտվել Նիկոլի իշխանության ընձեռած հնարավորութուններից ու այնպիսի համաձայնութան հանգել հայկական կողմի հետ, որը կչեզոքացնի Արցախը հետ բերելու հեռանկարները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել