Սյամոն, մեկնաբանելով Ադրբեջանի խորհրդարանի կողմից օրերս ընդունված «արևմտաադրբջանցիների» վերադարձի վերաբերյալ հայտնի հայտարարությունը, ըստ էության, դրան դեմ չի արտահայտվել՝ հայտարարելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտը պետք է արմատական լուծում գտնի՝ անկախ նրանից, թե մեծ խաղացողներից ով ինչ է ներկա կոնյուկտուրայի պայմաններում շահել կամ կորցրել. իր ու Իլհամի թոռները չպետք է միմյանց «կոկորդ կրծեն» ապագայում: Միաժամանակ նա փորձել է գովազդել «Զանգեզուրի միջանցքից» ստացվելիք Հայաստանի հիպոթետիկ «օգուտները»՝ ջանալով բացատրել, թե ինչու է Ադբեջանի համար կենսական Մեղրիով ճանապարհ ստանալը. դա է, ըստ նրա, խաղաղության միակ պայմանը:
Այսպիսով՝ Սյամոն գովազդել է ադրբեջանական թեզերը՝ հանրությանը մոլորության մեջ գցելով: Նա ոչ միայն դեմ չէ, այլև ակնհայտորեն կողմ է արտահայտվում հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի գաղափարին՝ փոխարենն ակնկալելով արցախցիների վերադարձ՝ իրենց հայրենիք, բայց արդեն որպես թուրքեր:
Սյամոն բաց է խոսում՝ բացահայտորեն խոստովանելով, թե որ երկրների օրակարգն է ներկա պահին սպասարկում: Սյամոն մաքուր թուրք-ադրբեջանական ագենտին բնորոշ վարք է ցուցաբերում. օսմաններն ու ադրբեջանցիներն են, չէ՞, հայերին հավատացնում, թե քնում-արթնանում են ՀՀ պետական բյուջեն լցնելու մասին մտքերով, և եթե Երևանը «խելացի» գտնվի, ապա Կովկասը, շնորհիվ միջանցքի, կդառնա բարեկեցության օազիս Մեծ Մերձավոր Արևելքում:

Սյամոն հույս ունի վերադառնալ «Ղարաբաղի տնտեսական գոտի» ու այնտեղ թուրքերի կողմից «սատրապ» կարգվել՝ երդվելով Մեհրիբանի բանն ամեն երեկո բերանն առնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել