Հայտարարելով, թե աշխարհը ներկայումս շարժվում է ինտեգրացիայի ճանապարհով՝ Սյամոն կոչ է արել Անդրկովկասում գոյություն ունեցող ժողովուրդներին ու պետություններին (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) ինտեգրվել ու քաղաքական, տնտեսական լուծումներ գտնել: «Ինչքան էլ ցավալի լինի դա, ինչքան էլ որ դա անհնարին լինի, բայց պետք ա մտածված անել»,-հայտարարել է Սյամոն:
Ազերիների հետ ինտեգրվելու հեռահար նպատակո՞վ էր Սյամոն 2020-ին մտել Արցախի հանձնման ծրագրի տակ: Ակնհաjտ է, որ եթե Սյամոն գնահատեր, արժևորեր Արցախն ու արցախահայերին, հայ հերոսների արյունը դեռ չչորացած՝ ազերիների հետ ինտեգրվելու, տնտեսական հարաբերություններ կառուցելու նմանօրինակ կոչեր չէր հնչեցնի:Թերևս հենց տնտեսական ապագա դիվիդտենտների հույսով էր, որ այս տարվա աշնանը Սյամոն Արցախից փախավ՝ գլխին պարիկ քաշած ու շտապեց Հ1-ի եթեր՝ ուրախությամբ տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ «քոմենթներ» տալու:
Սյամոն ակնհաjտոեն «Արևմտյան Ադրբեջան» կոչված տխրահռչակ կոնցեպտի քարոզիչն ու ապագա շահառուներից մեկն է. թուրքերը չեն կարողանալու այդ կոնցեպտը կյանի կոչել առանց մեր ներքին դավաճանների, իսկ Սյամոն ամենագլխավոր դավաճանն է, որի վրա էլ հենց թուրքերը խաղադրույք են կատարել՝ չունենալով որևիցե հիմք՝ կասկածելու Սյամոյի էֆեկտվությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել