Սյամոն կոչ է արել ընդդիմությանը վայր դնել մանդատներն ու գնալ արտահերթ ընտրությունների՝ գործնականում ապացուցելու, որ չեն համագործակցում Նիկոլի հետ. եթե դնեն, ուրեմն չեն համագործակցում, իսկ ահա եթե չդնեն, ուրեմն, ըստ Սյամոյի, համագործակցում են:
Սյամոյի այս կոչի մեջ, որ ակնհայտորեն սադրիչ բնույթ է կրում, արտացոլվել է նրա կյանքի երազը՝ արտահերթ ընտրությունները, որոնք, Սյամոն հույս ունի, Հայաստանում կձևավորեն լիովին այլ քաղաքական իրականություն: Ո՞րն է այն իրականությունը, որի մասին երազում է Սյամոն: Դա խորհրդարանն է՝ առանց ներկայիս ընդդիմության, այսինքն՝ այն, ինչի մասին երազում են կասկածելի ուժերը: Ինչո՞ւ է դա էական դիտարկվում: Էական է համարվում, քանի որ ոմանք նպատակ ունեն ներկայիս ընդդիմությանը փոխարինել «արևմտամետներով», իսկ իրականում՝ թրքամետ նիկոլականներով, այնպիսի ուժերով, որոնք գուցե արտաքնապես կխաղան հայամետի դեր, բայց խորքում կլինեն Թուրքիայից կամ թուրքերի դաշնակիցներից ֆինանսավորվող:
Սյամոյի շահի տեսանկյունից Հայաստանում թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցության մեծացումը կրում է կենսական բնույթ, քանի որ եթե դա տեղի չի ունենում, ապա քաղաքական դաշտում այս մարդու գոյությունն անիմաստ է դառնում. սրան ներդրել են X ժամի համար՝ Երևանը նույնպես Ստեփանակերտի ճակատագրին արժանացնելու:

Այս երկրում ավելի վտանգավոր ու կեղտոտ ֆիգուր, քան Սյամոն է, գոյութուն չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել